Friday, 25 March 2011

Մարտի 25

Այսօր առավոտյան` ժամը 09.15 հեռախոսս սկսեց երգել "Already broken, already gone, already know you're moving on...": Ինձ տեղեկացրին, որ Արարատը շատ գեղեցիկ է, և որ այն պարտադիր պետք է նկարել:
Դաաաաաաաաաա... Հետո պարզվեց, որ մամայի ընկերուհին էլ Արարատը առավոտյան տեսնելուն պես ինձ էր հիշել:
Փաստորեն, դրա մասին բոլո՞րը գիտեն: 
Ես գնում եմ լուսանկարչության դասերի: Պարզվեց, որ իրականում լուսանկարչությունը լուրջ գիտություն է. մեկ փակի դիագրագման, որ ամեն ինչ ֆոկուսի մեջ լինի, մեկ բաց: Մեկ ISO-ն շատացրու, մեկ` պակասեցրու: 
Բայց գնացի: Բաղրամյանի պողոտայի վրա մի հատ հարթակ կա, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում:
Ահա արդյունքներից մեկը.
Աշխատանքի ժամանակ կրկին համոզվեցի, որ ես ահավոր Паникер եմ: Չնայած, այդ միջադեպը ինձ շատ ուրախացրեց: :D
Իսկ երեկոյան ինձ սպասում էր Արիստոտելը, ում գործերից մեկի` «Պոետիկա»-յի մասին պետք է ռեֆերատ գրենք:
Գովազդի ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողերին համբերություն...

No comments:

Post a Comment