Սա իմ կյանքի երկրորդ բլոգն է: Առաջինը ինձ և, հուսով եմ, ընթերցողներին դուր էր գալիս, բայց այնտեղ վերջին մեկուկես տավա մեջ ոչինչ չեմ գրել: Ամաչեցի: Որոշեցի ինչ-որ նոր բան սկսել` տարբերվող և ավելի ուրախ:
Այստեղ որոշել եմ գրել այն ամենի մասին, ինչ իձ հետ լինում է առօրյա կյանքում: Մեկ-մեկ կգրեմ հայերեն, մեկ-մեկ` անգլերեն, հազարից մեկ էլ` ռուսերեն:
Սկսեմ նրանից, որ այդ մեկուկես տարվա մեջ ես շատ նոր բաներ եմ սովորել: Դրան նպաստել են տարբեր մարդիկ` թե բարեկամները, թե դասախոսներս, որոնցից մի քանիսից կարելի է այնքան շատ բան իմանալ (Արմեն Մարտիրոսյան, Արման Սաղաթելյան և այլն), թե այն մարդիկ, ում հետ առնչվում եմ աշխատանքի բերումով:
Հիմա ես պատրաստվում եմ գրել իմ առաջին կուրսային աշխատանքը: Ինձ թվում է` կլինի բարդ, բայց հետաքրքիր: Ով թեման լսում է, զարմացած նայում են վրաս. Интегрированные маркетинговые коммуникации, приводящие к электронной покупке: Դզեց, չէ? :)
Տարվա բացահայտումներիցս մեկն այն է, որ ուզում եմ լինել
- կամ գովազդային գործակալության մենեջեր
- կամ արտ-բայեր (նշանակությունն` այստեղ)
- կամ զբաղվել մերչենդայզինգով ու դրա հետ մեկտեղ կազմակերպել տարբեր ակցիաներ:
Բա viral marketing... Հմմմմմմմ...
Լավ, երևի առաջին անգամվա համար բավական է: :)

No comments:
Post a Comment